Փոխվարչապետերի որոշումներ

3 Սեպտեմբերի 2019, 603 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էներգովեստ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01014432) 2019 թվականի հուլիսի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդափոխության համակարգի սարքավորումների մոնտաժային աշխատանքների իրականացում՝ 540,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արեգ» ԱԿ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05007719) 2019 թվականի հուլիսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է միացման հանգույցների և գործիքների ձեռքբերում ՝ 121,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023