Փոխվարչապետերի որոշումներ

3 Սեպտեմբերի 2019, 564 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N Մ-744-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02631822) «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02675712) 2019 թվականի հուլիսի 10 ին կնքված N 3202-090719 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 17-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացնել տեխնիկական վերահսկողություն, գույքի պահպանում/շահագործում, խորհդատվական ծառայություններ` 6,486,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 8-ի «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Շուշի քաղաքի աղա վերին (Ջումա) մզկիթի վերանորոգման աշխատանքներ» ծրագրի մասին» N Մ-744-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023