Փոխվարչապետերի որոշումներ

3 Սեպտեմբերի 2019, 584 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N Մ-533-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) «Տ-Ինդասթրի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06952357) 2019 թվականի հուլիսի 30-ին կնքված N 30072019-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում` 985,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 29-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնահովիտի մշակույթի տան և ուսուցչի տան հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-533-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Արխիվ

2024

2023