Փոխվարչապետերի որոշումներ

3 Սեպտեմբերի 2019, 609 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԳՅՈՒՄՐՈՒ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության հասցեով որպես օժանդակություն ուղարկված՝ ստորև նշված ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) Ավստրիայի Ֆորալբերգ նահանգի «Կարիտաս Ֆորալբերգ» բարեսիրական կազմակերպության կողմից՝ LEON PLUS անզգայացման սարքավորում, 160 կգ ընդհանուր քաշով, 29,350 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 650 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) Գերմանիայի «Հայ-գերմանացի բժիշկների և բուժաշխատողների միություն» հասարակական կազմակերպության կողմից՝ հիվանդանոցային գույք, 1,600 կգ ընդհանուր քաշով, մեկ եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,850 եվրո, Արարատյան մաքսատունվարչություն:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023