Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 629 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N Մ-1068-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00257226) «Բոֆֆո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00121699) 2019 թվականի օգոստոսի 20-ին կնքված N 3385-200819 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լուսավորման համակարգի սարքավորումների մատակարարում և մոնտաժում` 2,708,150 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մասին» N Մ-1068-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023