Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 634 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին հանձնելու նպատակով բարեգործական որակել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ուղարկված՝ ստորև նշված ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) «ROW» հիմնադրամի կողմից «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, որպես աջակցություն, ուղարկված դեղորայք՝ 2 տեղ, 32 կգ ընդհանուր քաշով, 2,568 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,300 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն վարչություն.
2) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Կամո Հարութիկի Պողոսյանի (անձնագիր` 4616 N 396087) կողմից, որպես աջակցություն, ուղարկված բեռ՝ 1 բեռնարկղ, 11,805.01 կգ ընդհանուր քաշով, 1,231,523.75 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ բեռ.
3) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի (անձնագիր` 4615 N 831330) կողմից, որպես աջակցություն, ուղարկված ապրանքներ՝ 2 տեղ, 32 կգ ընդհանուր քաշով, 7,600 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ բեռ:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հավելված

Արխիվ

2024

2023