Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 656 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,678,720 դրամ ընդհանուր արժողությամբ «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության շենքի մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Օրիոն 7» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00147538) 2019 թվականի օգոստոսի 20-ին կնքված N ԿԱ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության շենքի մասնակի վերանորոգում՝ 2,678,720 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023