Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 654 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 260-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) «Մարմարի աշխարհ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00808678) 2019 թվականի հուլիսի 10-ին կնքված N 03/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծառերի և բույսերի մատակարարում` 19,058,604 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մայիսի 23-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տաշիր քաղաքի Դեմիրճյան փողոցի հարակից տարածքի կանաչապատում և բարեկարգում» ծրագրի մասին» N 260-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Արխիվ

2024

2023