Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 646 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 02251537)՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հիմնադիր «Հուսաբեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01545324) 2019 թվականի հուլիսի 24-ին կնքված՝ N 018/SCI-ARM/ACHE/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի օգոստոսի 29-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական տեսահոլովակի տեղաբաշխում ու տարածում «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերով՝
1,549,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 19-ի «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Հանուն երեխաների և երիտասարդների բարեկեցիկ, անվտանգ ու իրավահավասար կյանքի կայացման՝ հիմնված հավասար հնարավորությունների վրա» ծրագրի մասին» N 223-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023