Փոխվարչապետերի որոշումներ

24 Սեպտեմբերի 2019, 670 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի բժիշկների հանգանակությունների գումարներով ձեռքբերված՝ ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը՝
1) բժշկական պարագաներ, սարքավորումներ և դեղորայք՝ 2972 կգ ընդհանուր քաշով, 751,433.63 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 750 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն, հանձնվելու է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին.
2) բժշկական սարքավորումներ՝ 590 կգ ընդհանուր քաշով, 25,599.92 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,064 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն, հանձնվելու է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին.
3) բժշկական պարագաներ՝ 121.2 կգ ընդհանուր քաշով, 9,464.02 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 364 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն, հանձնվելու է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին.
4) դեղորայք՝ 146 կգ ընդհանուր քաշով, 7,725.96 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,099 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն, հանձնվելու է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին.
5) դեղորայք՝ 32 կգ ընդհանուր քաշով, 10,859.66 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 274 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն, հանձնվելու է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին.
6) բժշկական պարագաներ՝ 22 կգ ընդհանուր քաշով, 3,310.08 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 192 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն, հանձնվելու է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023