Փոխվարչապետերի որոշումներ

4 Հոկտեմբերի 2019, 673 - Ա

«ՔՐՈՆԻՄԵՏ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 11,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լաբորատորիայի կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված լաբորատորիայի կահույքը և սարքավորումները (6,000 կգ ընդհանուր քաշով, 22,542 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Քրոնիմետ» հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

 

Արխիվ

2024

2023