Փոխվարչապետերի որոշումներ

18 Հոկտեմբերի 2019, 715 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Կորեայի Հանրապետության կառավարության կողմից՝ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) միջոցով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման նպատակով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հասցեով ուղարկված սարքավորումների (4 տեղ, 488 կգ ընդհանուր քաշով, 104,522.39 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

 

Հավելված

Արխիվ

2024

2023