Փոխվարչապետերի որոշումներ

18 Հոկտեմբերի 2019, 721 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00066784) 2019 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված N COAF-H 017/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հյուրանոցային, ռեստորանային և խորհրդակցությունների սրահի տրամադրման և սպասարկման ծառայությունների մատուցում՝ 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՀՈՒՆ-ՍԱՎ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 05536528) և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05010025) 2019 թվականի սեպտեմբերի 10-ին կնքված N Զ-04 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացնել ներքին էլեկտրամատակարարման մոնտաժային աշխատանքների իրականացում՝ 4,639,880 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023