Փոխվարչապետերի որոշումներ

18 Հոկտեմբերի 2019, 732 - Ա

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅԳՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 3,224,097 դրամ ընդհանուր արժողությամբ «Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցի պատուհանների փոխարինում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023