Փոխվարչապետերի որոշումներ

18 Հոկտեմբերի 2019, 727 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N Մ-126-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թվականի փետրվարի 24-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի հանդիսությունների դահլիճի շենքի արտաքին և ներքին հարդարման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N Մ-126-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Մարտին և որդիներ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00931173) 2019 թվականի օգոստոսի 19-ին կնքված՝ N 9 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապակյա հարդարանքների և դռների ձեռքբերում` 16,569,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լ.Ա.Ն.Ա. Էդեն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03531534) 2019 թվականի օգոստոսի 8-ին կնքված՝ N ԼՎ-001-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներքին հարդարման և կահավորման աշխատանքների իրականացում` 117,830,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01529053) 2019 թվականի օգոստոսի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում` 6,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Սարդ ինժիներինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00901537) 2019 թվականի օգոստոսի 21-ին կնքված՝ N 001 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում էլեկտրական վահանակների մատակարարման և աշխատանքների իրականացում` 60,460,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01831375) 2019 թվականի օգոստոսի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հարակից տարածքի ծառատնկման և կանաչապատման աշխատանքների իրականացում` 66,103,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023