Փոխվարչապետերի որոշումներ

18 Հոկտեմբերի 2019, 733 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԱՐՁԱՆ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ-ԽԱՂԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՋԵՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,200,073 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղի մանկապարտեզ-խաղասենյակի մասնակի նորոգում և ջեռուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Արթուր Բաբաջանյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 70420452) 2019 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված N ԽՄ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատես-վում է մասնակի նորոգման և ջեռուցման մարտկոցների տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,200,073 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

 

Հավելված

Արխիվ

2024

2023