Փոխվարչապետերի որոշումներ

21 Հոկտեմբերի 2019, 739 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1 - Ի N 76-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված սննդամթերքը (ոլոռ՝ 18,500 կգ, 545,750 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ և բրինձ՝ 3,500 կգ, 189,000 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N 76-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Արխիվ

2024

2023