Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 137 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԱՐՁԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՒՏՔԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՔԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀ, քաղ. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) կողմից իրականացվող՝ 935,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաչարձան համայնքի մուտքի անվանական հուշաքարի կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08100179) 2018 թվականի օգոստոսի 14-ին կնքված N Ծ-ԽՀ-01/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անվանական հուշաքարի կառուցում՝ 935,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ծրագրի կատարման մասին:

 

Հավելված

Արխիվ

2024

2023