Փոխվարչապետերի որոշումներ

30 Հոկտեմբերի 2019, 749 - Ա

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանն անհատույց հանձնելու նպատակով ձեռք բերված պլաստմասե աթոռների (4,000 հատ՝ 15,600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 600 ԱՄՆ-ի դոլար, Հարավային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023