Փոխվարչապետերի որոշումներ

8 Նոյեմբերի 2019, 758 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N Մ-533-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 29-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնահովիտի մշակույթի տան և ուսուցչի տան հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-533-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 02208258) 2019 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է նստարանների և աղբարկղերի մատակարարում` 3,442,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 02208258) 2019 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված՝ N 26/09/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լուսասյուների մատակարարում` 675,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023