Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 162 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N Մ-792-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի «Համայնքային տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի մասին» N Մ-792-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2018 թվականի հունիսի 29 ին կնքված N 06/46 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գյումրի քաղաքի Շիրակացու փողղոցի N 162 հասցեում գտնվող Հայկական կարմիր խաչի ընկերության տարածքի գազաֆիկացման նախագծանախահաշվային փոստաթղթերի պատրաստում` 31,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2018 թվականի հուլիսի 2 ին կնքված N 07/47 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գյումրի քաղաքի Շիրակացու փողղոցի N 162 հասցեում գտնվող Հայկական կարմիր խաչի ընկերության տարածքի գազաֆիկացման շինմոնտաժային աշխատանքների իրականացում` 308,475 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023