Փոխվարչապետերի որոշումներ

8 Նոյեմբերի 2019, 771 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) այցեքարտեր՝ 31.77 կգ ընդհանուր քաշով, 1,189.55 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 161 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) դյուրակիր համակարգիչներ՝ 73.87 կգ ընդհանուր քաշով, 21,592.49 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 1,827.35 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) գրաֆիկական պլանշետ՝ 4.08 կգ ընդհանուր քաշով, 957.45 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 118.65 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
4) գրաֆիկական պլանշետի գրչի միջուկ՝ 0.14 կգ ընդհանուր քաշով, 64.90 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2.00 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
5) լեգո-խաղալիք՝ 10.21 կգ ընդհանուր քաշով, 1,584.80 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 79.50 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
6) ֆոտոխցիկ իր լրակազմով՝ 12.43 կգ ընդհանուր քաշով, 2,516 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 62.50 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
7) երաժշտական ստեղնաշարեր՝ 11.85 կգ ընդհանուր քաշով, 422.22 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 142.50 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն:

 

Արխիվ

2024

2023