Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 127 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N Մ-844-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի սեպտեմբերի 26-ի «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից իրականացվող «Դեպի Հայք» ծրագրի մասին» N Մ-844-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 10-րդ կետի 8-րդ ենթակետը 8.1-ին կետից հետո լրացնել 8.2-րդ՝ «Տպագրություն, «Թասկ» ՍՊԸ, 800,000 դրամ» կետով:
2. Սահմանել, որ «Դեպի Հայք» հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02574662) կողմից` «Թասկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01237925) 2018 թվականի հունիսի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական աշխատանքների իրականացում՝ 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023