Փոխվարչապետերի որոշումներ

8 Նոյեմբերի 2019, 774 - Ա

ՀԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ռուսաստանաբնակ նորաշենցիների միջոցներով ձեռք բերված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքի Նորաշեն բնակավայրի համար նախատեսված, Նորաշենի բնակիչ Հայկ Պողոսյանի (անձնագիր՝ N AR0414681, 056) կողմից ձեռք բերված խաղահրապարակի գույքի (4,652 կգ ընդհանուր քաշով, 2,233.44 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,563.44 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայկ Պողոսյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023