Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 142 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ«ԻՐԻՆԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ` 00006479) իրականացվող` 67,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Իրինդ համայնքի ոռոգման համակարգի վերակառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2024

2023