Փոխվարչապետերի որոշումներ

8 Նոյեմբերի 2019, 807 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05010025) 2019 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված N 110919 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի սարքավորումների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 7,588,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023