Փոխվարչապետերի որոշումներ

8 Նոյեմբերի 2019, 811 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն (N 1)

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Հալդի Կոնսալտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08417251) 2019 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված N HC-10/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քարհատ» Մեքենա ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05526834) 2019 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված N 10/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղական կոնստրուկցիաների պատրաստում և տեղադրում` 2,585,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023