Փոխվարչապետերի որոշումներ

4 Դեկտեմբերի 2019, 864 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 6,900,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բժշկական սարքավորման ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456)՝ «Մեդպրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02626144) 2019 թվականի նոյեմբերի 5-ին կնքված N ԱԲՍ-ՆԻ-04/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ռենտգեն սարքավորման թվայնացնող Fire CR Spark 50 բժշկական սարքի, այդ թվում՝ 2 հատ կասետի ձեռքբերում և տեղադրում՝ 6,900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023