Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 133 - Ա

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՎԵՀԱՐԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ-ն՝ 07203481) իրականացվող` 154,795,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց վեհարանի հարակից տարածքների բարեկարգում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ-ն` 01831375) 2017 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ու խորհրդատվության իրականացում՝ 75,722,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սարդ ինժիներինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ-ն` 00901537) 2018 թվականի մայիսի 28-ին կնքված՝ N 0011 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական սարքավորումների մատակարարման և տեղակայման աշխատանքների իրականացում` 60,460,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ-ն` 01529053) 2018 թվականի հուլիսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 18,613,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2024

2023