Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 132 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N Մ-929-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կողմից «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ-ն` 00040569) 2018 թվականի փետրվարի 19-ին կնքված` N AT-AU-012-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2017 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 960,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 20-ի «Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության և 10-րդ ու 11-րդ դասարանների «Ձեռնարկատիրություն» առարկաների փորձնական ծրագրերի իրականացում» բարեգործական կրթական ծրագրի մասին» N Մ-929-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023