Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 131 - Ա

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ 18 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 4,875,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 18 արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ-ն` 90026188)՝ «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ-ն` 01574905) 2018 թվականի հուլիսի 30-ին կնքված N 30718 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 18 արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների ձեռքբերում՝ 4,875,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2024

2023