Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 130 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27 Ի N Մ-280-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Հայաստանի մանուկների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ-ն՝ 02569972) «Թերմոռոս-Ար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02566649) 2018 թվականի հուլիսի 17-ին կնքված N Infra/Constr02-2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբետի համայնքում «Սմարթ» կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացում` 44,915,790 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի մարտի 27-ի «Հայաստանի մանուկների հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N Մ-280-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023