Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2019, 903 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 274-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքների մասին» N 274-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` ամսական 380,000 դրամի չափով» բառերը փոխարինել «շարժական կապի ծառայությունների մատուցում՝ 2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ամսական 380,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ամսական 410,000 դրամի չափով» բառերով:

 

Արխիվ

2024

2023