Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 157 - Ա

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) իրականացվող` 12,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ալավերդի քաղաքի մանկապարտեզի կահավորում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Տ-Ինդասթրի» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06952357) 2018 թվականի հունիսի 25-ին կնքված N 25/06/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում` 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2024

2023