Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2019, 906 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N Մ-126-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոնշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թվականի փետրվարի 24-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի հանդիսությունների դահլիճի շենքի արտաքին և ներքին հարդարման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N Մ-126-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) էլեկտրական լուսատու՝ 1 տեղ, 48 կգ քաշով, 2,472.41 եվրոյին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 135,200 դրամ, «Արարատյան» ՄՎ.
2) էլեկտրական լուսատու՝ 2 տեղ, 210 կգ քաշով, 10,340 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 700,000 դրամ, «Արարատյան» ՄՎ.
3) գործվածքներ՝ 3 տեղ, 31.75 կգ քաշով, 3,300 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 314.3 դոլարին համարժեք դրամ, «Արևմտյան» ՄՎ:

 

Արխիվ

2024

2023