Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2019, 908 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ինթեք էլեկտրիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00870691) 2019 թվականի նոյեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շարժիչ հաճախականային կարգավորիչի ձեռքբերում՝ 340,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լայթինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02613298) 2019 թվականի նոյեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լրակազմով լուսատուների ձեռքբերում՝ 2,984,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023