Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2019, 909 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N Մ-1173-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն (N 1)

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» ծրագրի մասին» N Մ-1173-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ռուբինար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00460786) 2019 թվականի նոյեմբերի 15-ին կնքված N 01/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մանկապարտեզում արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում՝ 3,904,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 27112019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում են Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 1,941,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023