Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2019, 913 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 85-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1 ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Առանց ծնողական խնամքի մնացած պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ խնամք և դաստիարակություն» ծրագրի մասին»
N 85-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված N 021/01/02/2012 պայմանագրում (2019 թվականի նոյեմբերի 1-ի համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 1,123,008 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02507464) 2019 թվականի հոկտեմբերի 29 ին կնքված N PD-01-01-20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում փոստային կապի վճարովի ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2019 թվականի նոյեմբերի 1 ին կնքված N 125/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում վառելանյութի մատակարարում` 3,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023