Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 141 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N Մ-437-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481)` «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04000255) 2018 թվականի հունիսի 19-ին կնքված՝
N 46-Լ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 50 տոննա ցեմենտի ձեռքբերում` 2,083,333.33 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 8-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի կանաչապատում, ցանկապատների կառուցում և վերանորոգում» ծրագրի մասին» N Մ-437-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: