Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2019, 919 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մարի և Գև» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00449502) 2019 թվականի հոկտեմբերի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրագծերի համար նախատեսված սարքավորումների ձեռքբերում՝ 183,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ARCHE RESTAURI s.n.c. di Simeti Silvia&C.» ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01763470349) 2019 թվականի նոյեմբերի 2-ի փոխանցման հաշվով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի ճակատային պատի վերականգնման խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 2,132 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Gebran S. Majdalani» ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 1855319) 2019 թվականի հոկտեմբերի 28-ի փոխանցման հաշվով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի կառավարման համակարգի ծրագրավորման և գրաֆիկական լուծումների, փորձարկման ու վերապատրաստման խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 8,325 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023