Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 140 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N Մ-321-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի նոյեմբերի 13-ի N Մ-1198-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռի ներմուծման մասին («Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամ) մասին» N Մ-321-Ա (2018 թվականի հունիսի 7-ի N 15/15.1/9201-18 ուղղման խմբագրությամբ) որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «28,835.82 կգ ընդհանուր քաշով» բառերը փոխարինել «31,174.82 կգ ընդհանուր քաշով» բառերով.
2) որոշմամբ հաստատված ցանկերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հավելված