Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2019, 936 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N Մ-126-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թվականի փետրվարի 24-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի հանդիսությունների դահլիճի շենքի արտաքին և ներքին հարդարման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N Մ-126-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Լ.Ա.Ն.Ա. Էդեն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03531534) 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ N ԼՎ-001-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներքին հարդարման և կահավորման աշխատանքների իրականացում` 20,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մետալ-Դիզայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01239878) 2019 թվականի նոյեմբերի 22-ին կնքված՝ N 2211/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղական դռների և ճաղավանդակի մատակարարում ու տեղադրում` 4,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023