Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2019, 939 - Ա

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 124,558,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կրթավճարներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` N 177/01/11/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և այլ ծառայությունների մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 28-ին կնքված` N U008/21/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և այլ ծառայությունների մատուցում` 2,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «ԷՍԴ» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա01» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02588296) 2016 թվականի մարտի 1-ին կնքված` N FAAS/03/16 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում` 5,892,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահ-մանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

 

Հավելված

Արխիվ

2024

2023