Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2019, 940 - Ա

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 59,022,750 դրամ ընդհանուր արժողությամբ բարեգործական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 06940684) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Լոռու ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 03108134348 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,412,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էյ Ի Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2019 թվականի նոյեմբերի 6-ին կնքված N 4-59 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերում` 99,778 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սպարապետ» ՍՊԸ -ի հետ (ՀՎՀՀ՝ 06915002) 2019 թվականի նոյեմբերի 29-ին կնքված N 19-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 17,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված N 8004271 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 3,619,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու կենտրոնի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2008 թվականի մարտի 14-ին կնքված N 510100708 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կապի ծառայությունների մատուցում` 598,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

 

Արխիվ

2024

2023