Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2019, 944 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N Մ-1173-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» ծրագրի մասին» N Մ-1173-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Արմսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00462722) 2019 թվականի նոյեմբերի 20-ին կնքված N ԱՋՀ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբ գյուղի մանկապարտեզում ջեռուցման համակարգի տեղադրում՝ 10,454,309 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արմսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00462722) 2019 թվականի նոյեմբերի 25-ին կնքված N Ա-05/19 պայմանագրում (2019 թվականի դեկտեմբերի 9-ի N 01/19 համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական ցանկապատ համակարգերի ձեռքբերում՝ 10,976,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023