31 Օգոստոսի 2018, 120 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N Մ-1173-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» ծրագրի մասին» N Մ-1173-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՍՈՒՖԵՏ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07404587) 2018 թվականի հուլիսի 10-ին կնքված N ՏՋՀԲԱԾԳՊ-18/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Պարույր Սևակի համայնքի Տիրանաշեն գյուղի ջրամատակարարման համակարգի և ջրամատակարարման բաշխիչ ցանցի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողություն՝ 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արմսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00462722) 2018 թվականի հունիսի 20-ին կնքված N ԱԷԼ-01/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի, Դովեղի ու Բերդավանի համայնքների և Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի փողոցների արտաքին լուսավորության աշխատանքների իրականացում՝ 37,566,516 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: