Փոխվարչապետերի որոշումներ

31 Հունվարի 2020, 17 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N Մ-744-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02631822) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00040569) 2019 թվականի դեկտեմբերի 18 ին կնքված N AT-AU-090-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 15-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական հաշվետվությունների և կից ծանոթագրությունների աուդիտ` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 8-ի «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Շուշի քաղաքի աղա վերին (Ջումա) մզկիթի վերանորոգման աշխատանքներ» ծրագրի մասին» N Մ-744-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Արխիվ

2024

2023