Փոխվարչապետերի որոշումներ

31 Հունվարի 2020, 26 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 4)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Գերմանիայի հայ-գերմանացի բժիշկների և բուժաշխատողների միություն» հասարակական կազմակերպության կողմից աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ստացված ուլտրաձայնային հետազոտության սարքի (1 տեղ, 150 կգ ընդհանուր քաշով, 900 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման և «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված բեռի հանձնման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

 

Արխիվ

2024

2023