Փոխվարչապետերի որոշումներ

31 Հունվարի 2020, 42 - Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Օգնություն սահմաններից դուրս» («Aid Beyond Borders») ոչ առևտրային կազմակերպության կողմից որպես օժանդակություն՝ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված՝ ստորև նշված ապրանքների ներմուծման և կազմակերպության անդամներին ու սահմանամերձ տարածքներում ապրող սոցիալապես անապահով անձանց անհատույց բաշխման ծրագիրը՝
1) 81 կտոր, 2,472 կգ ընդհանուր քաշով, 4,941 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 1,296 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) 62 կտոր, 1,907 կգ ընդհանուր քաշով, 4,092 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 992 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հավելված

Արխիվ

2024

2023