Փոխվարչապետերի որոշումներ

31 Հունվարի 2020, 52 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ստացված՝ ստորև նշված բեռների ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը.
1) «AmeriCares» հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով՝ դեղեր, բժշկական նշանակության ապրանքներ, խնամքի պարագաներ, 33 տեղ (1904 արկղ), 10,985.3 կգ ընդհանուր քաշով, 1,797,985.01 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,143 ԱՄՆ-ի դոլար, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) «CMMB» ոչ առևտրային կազմակերպության կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով՝ բժշկական նշանակության ապրանքներ, 14 տեղ, 2,285 կգ ընդհանուր քաշով, 199,295.31 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,750 ԱՄՆ-ի դոլար, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված բեռների բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

Հավելված

 

Արխիվ

2024

2023